StoneMarket — բնական քար Երևանում

Մեր գործընկերները
Մեր գործընկերները ներկայացնում են բարձրորակ քարեր և կոպեր, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ: Յուրաքանչյուր գործընկեր կարևոր է մեր առաքելության համար՝ ստեղծել գեղեցիկ միջավայրեր, որտեղ քարերը պատմում են իրենց պատմությունները:
Դիզայներներ

Unique Design
Ճարտարապետական 3D մոդելների մշակում ըստ ձեր գծագրերի և էսքիզների (ինտերիեր, էքստերիեր, կահույք):
Ցանկացած գաղափարի ֆոտոռեալիստական պատկերացում:
Ձեր նախագծի իմ անհատական տեսլականը:
Նախագծի կազմը.
- 3D վիզուալիզացիա
- դասավորություն
- էլեկտրիկ
- էլեկտրամոնտաժային ապրանքների ցանկ
- մշակումներ, չափեր, պատերի, առաստաղների, հատակների հատվածներ
- հարդարման նյութերի ցանկ
- լրացումներ
Կորպորատիվ ոճ.
Լոգո, ինչպես նաև այլ, բազմապրոֆիլ տպագիր արտադրանքի մշակում և ստեղծում:
• Էդուարդ Բոյնագրյան 077 75 88 02

ARCHITECTUM LLC
1. Էսքիզային նախագծերի մշակում, ցուցադրական նյութերի պատրաստում
2. Շենքերի և շինությունների ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտում
3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում, նախագծում
4. Բազմահարկ, բազմաֆունկցիոնալ և անհատական ցածրահարկ բնակելի տների համալիր նախագծում
5. Հասարակական նշանակության շենքերի և շինությունների համալիր նախագծում
6. Արտադրական և արդյունաբերական նշանակության շենքերի և շինությունների նախագծում
7. Տարածքների բարեկարգում, փոքր ճարտարապետական ձևերի մշակում
8. Դիզայն նախագծում
9. Հեղինակային հսկողություն
10. Ճարտարապետական և շինարարական ոլորտի խորհրդատվություն
11. Ավարտական ակտերի կազմում
12. Տարածքների գեոդեզիա և չափագրություն
13. Գեոլոգիա Աջակցություն ցանկացած տիպի
Քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ` կազմում, մուտքագրում Էլեկտրոնային տարբերակով (URBAN-GOV) հարթակի միջոցով, անհատական մոտեցում, մատչելի գնային քաղաքականություն, առնվազն 23 տարվա փորձ ՀՀ-ի տարածքում, լիցենզավորված գործունեություն:
• Սարգիս Գալստյան 041 36 09 00 / 077 39 77 32

LUMINAR studio
Նախագծման ընթացքում մեր փորձառու մասնագետները օգտագործում են ժամանակակից համակարգչային ծրագրեր՝ կարճ ժամկետում որակյալ արդյունք ստանալու համար։ Ընկերությունն ունի նախագծման երկարամյա փորձ Հայաստանում և արտերկրում։
Ծառայություններ՝ բնակարանների և առանձնատների նախագծում և ինտերիերի դիզայն, վերանորոգում և ներքին հարդարման աշխատանքներ՝ ներառյալ կահույքի նախագծում և արտադրություն։
Կոնտակտ՝ Ներսես Ադամյան, 055 50 21 01։

SILAS DESIGN AND CONSTRUCTION
SILAS DESIGN AND CONSTRUCTION հիմնադրվել է 2010 թվականին: Այն մասնագիտացված է բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների դիզայնի և վերանորոգման մեջ Հայաստանում, իսկ 2024 թվականից արդեն Մոսկվայում և Դուբայում:
Կատարում ենք տարբեր բարդության աշխատանքներ: Առաջին նախագիծը Արաբական Միացյալ Էմիրություններում 2024 թ._ին էր, 1700մ2 մակերեսով վիլլա:
• Վահան Հարոյան 041 78 00 70

ԻՄԵՅՋՄԵՆ Ինտերիեր-դիզայնի և Ճարտարապետության արվեստանոց
ԻՄԵՅՋՄԵՆ արվեստանոցը հիմնադրվել է 1999 թվականին, ինտերիեր դիզայներ Միքայել Կարսյանի կողմից: Այն մասնագիտացված է հասարակական և կոմերցիոն, մասնավորապես հյուրանոցիային և ռեստորանային դիզայնի ուղղության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Արվեստանոցի կողմից ստեղծված բազմաթիվ ժամանցային նախագծերը մինչ օրս իրենց կարևոր դիրքն են զբաղեցնում սպասարկման ոլորտում: Ընկերությունը զբաղվում է նաև էքսկլյուզիվ` թեմատիկ դեկորի նախագծմամբ և պատրաստմամբ:
• Միքայել Կարսյան 091 41 43 05

ԴԱԱՊ ճարտարապետական արվեստանոց
ԴԱԱՊ ճարտարապետական արվեստանոցը նախկին «QC Architects»-ի համահիմնադիր ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանի նոր բիզնես նախագիծն է: 2020-ին գրացված «ԴԱԱՊ» անունը առաջացավ «Danielyan Aleksandr Architecture Projects» նախագծի սկզբնանվան հապավումից:
Նախորդ ընկերությունը ստեղծվել էր դեռեւս 2004-ին: Այդ ժամանակվանից մենք նախագծում եւ իրականացնում ենք բնակելի եւ տարատեսակ հասարակական շենքեր Հայաստանում եւ արտերկրում: Մեր թիմը մասնակցել եւ մասնակցում է բազմաթիվ մրցույթների: Մենք ունենք միջազգային պատասխանատու նախագծերի Շվեյցարիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դերակատարների հետ համագործակցելու հարուստ փորձ:
ԴԱԱՊ-ը Ձեր գեղեցիկ, ֆունկցիոնալ, ամուր եւ հարմարավետ շենքերի նախագծման համար հուսալի եւ արհեստավարժ գործընկերն է Հայաստանում:
•Ալեքսանդր Դանիելյան 055 52 34 43

ՆԵՐԳԱՂԹ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Ներգաղթ ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2006թ․-ին։ Իր գործունեության ընթացքում արվեստանոցը հասցրել է կատարել բազմաբնույթ տեսակի աշխատանքներ՝ ինտերիեր դիզայնից մինչև ճարտարապետական նախագծեր՝ փոքրիկ դետալներից մինչև կառույցներ։
Ներգաղթը իր բազմամյա գործունեության ընթացքում կարողացել է հստակ մեխանիզմներ մշակել նախագծային և դիզայներական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Մեր մասնագետները իրենց փորձով և մասնագիտական հմտությամբ կարողանում են արագ և ճիշտ կողմնորոշվել պատվիրատուների կողմից դրված խնդիրները արագ հասկանալու և լավագույնս լուծելով այն, տալով գրագետ և միևնույն ժամանակ ինքնատիպ աշխատանքներ։
Մեր ծառայությունները՝
1․ Քաղաքաշինություն և Լանդշաֆտ
2. Ճարտարապետություն
3. Ինտերիեր Դիզայն
4. Խորհրդատվություն
• Միրո Ղազարյան 055 41 43 40 / 010 27 09 16

Ջի–Էմ–Ջի Ինթիրիորս
Ջի–Էմ–Ջի Ինթիրիորս ստուդիան հիմնադրվել է 2018 թվականին, ճարտարապետ-
դիզայներ Գարրի Մակիչյանի կողմից: Հիմնական գործունեության ուղղությունն է հանդիսանում ինտերիերի նախագծումը։
Բազմաթիվ իրականացված դիզայն-նախագծերը վերաբերվում են տարբեր ոլորտներին
և ոճային ուղղություններին, կախված պատվիրատուների
անհատական պահանջներից։ Աշխատանքների զգալի մաս են կազմում կորպորատիվ նախագծերը։
• Գարրի Մակիչյան 093 38 39 63















