Օգտվելով մեր կայքի (www.stonemarket.am) վճարային համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:
«Stone Market» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ 04251836, հասցե՝ Արարատ, Արարատ, Արարատ, Խանջյան փ./60 շենք/3 բնակարան) ՍԹՈՈՒՆ ՄԱՐԿԵՏ ՍՊԸ-ն (այսուհետ` ՍԹՈՈՒՆ ՄԱՐԿԵՏ): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքն օգտագործողին կամ դիտողին:
ՍԹՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ը իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության:
Stone Market - ը ներկայացնում է հարթակ, որտեղ քարարտադրող կամզակերպությունները (այսուհետ՝ կամզակերպություն) և պատվիրատուները հանդիպում են միմյանց հետ։ Հարթակում տեղադրվում են կազմակերպությունների առաջարկները և պատվիարտուները կարողանում են դիմել և գրանցել պատվերներ։ Կազմակերպությունները, որպեսզի ունենան ընդլայնված հնարավորություններ կարող են բաժանորդագրվել որևէ փաթեթի կամ պատվերներ տեղադրելու համար պետք է գնեն կուպոններ։ Պատվիրատուները կարող են տեղադրել անհատական պատվերներ, կամ անմիջապես գնել պատրաստի տեղադրված պատվերը հարթակում։
Կազմակերպության համար փաթեթները չորսն են.
Ստարտ - 150,000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
Հիմնական - 240,000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
Ընդլայնված - 380,000 (երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
Պրեմիում - 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
Մեկ կուպոնի արժեքն է՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Բաժանորդագրված կազմակերպությունների համար կուպոնների արժեքները զեղչվում են։
Պատվիրատուն վճարում է կատարում պատվերի գնման համար, ըստ այդ պահին եղած պատվերի գնի։
Դուք հավաստում եք, որ վճարման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները:
ՍԹՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ն հարթակի օգտատերերին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: ՍԹՈՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք ՍԹՈՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։
Վճարման հետ կապված որևէ խնդրի կամ ցանկացած այլ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]:
Կայքում կատարված Ձեր վճարումը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Մեր կողմից ուղարկվում է վճարումը հաստատող նամակ, որում նշված են վճարման բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից վճարումը համարվում է կատարված:
Վճարման կատարումից սկսած՝ Ձեր վճարած գումարն անցնում է ՍԹՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ի տնօրինության տակ, իսկ դու ստանում եք վճարման դիմաց խոստացված ծառայությունները։
ՍԹՈՒՆ ՄԱՐԿԵՏ-ը ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել վճարումը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: