.webp)
.webp)
.webp)

Ատրիում ճարտարապետական արվեստանոց
Ատրիում ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2006 թ․-ին ճարտարապետներ Ռուբեն Մալումյանի և Զոհրաբ Բաուերի կողմից։
Մենք զբաղվում ենք
բնակելի և հասարակական նշանակություն ունեցող շինությունների ու համալիրների նախագծմամբ
և ինտերիեր դիզայնով: Աշխատում ենք մշտապես
հանդես գալ նորարարական առաջարկներով՝ լուծելով մեր առաջ դրված ցանկացած բարդության
խնդիր:
Մեր գործունեության մեջ ներառված է՝
1․ Ճարտարապետական նախագծում
-Ծանոթություն և տեխնիկական առաջադրանքի կազմում
-Էսքիզային առաջարկ
-Էսքիզային նախագիծ
-Աշխատանքային նախագիծ
2․ Ինտերիեր դիզայն
-Ծանոթություն ևտեխնիկական առաջադրանքի կազմում
- Տարածքի չափագրություն և տեսալուսնկարահանում
-Հատակագծային լուծման առաջարկի հաստատում և ոճային լուծումների քննարկում
-Էսքիզային առաջարկ
-Տարածքի բոլոր գոտիների եռաչափ պատկերավորում
-Աշխատանքային նախագծի մշակում
3․ Հեղինակային վերահսկողություն
Հեղինակային վերահսկողությունը ներառում է՝
Պարբերական այցելություններ շինհրապարակ, որոնց ժամանակ կատարվում է ընթացքի տեսալուսանկարահանում, չափագրություն, ստուգվում է շինարարության առկա չափերի համապատասխանությունը նախագծային չափերին, թերացումների հայտնաբերման դեպքում խնդրի մասին տեղեկացվում է պատվիրատուին, առաջարկվում են խնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակներ,
Կոնսուլտացիաներ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների և մասնագետների
հետ,
Անհրաժեշտության դեպքում նախագծով տրված գծագրերի վերամշակում և ակտուալացում,
Նյութերի ընտրություն և համադրում
4․ Խորհրդատվություն
5․ Շինարարության կազմակերպում
•Աստղիկ Մալումյան 055 22 94 44